2015 - «Հայաստանի հմտություններ» մրցույթ-օլիմպիադա

2015 թ.-ի նոյեմբերի 27-28-ին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում տեղի ունեցավ «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլը, որին մասնակցեցին մեխատրոնիկա, վեբ դիզայն և ՏՏ ցանցային համակարգերի կառավարում մասնագիտություններով մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած մասնակիցները: Ուրախությամբ նշենք, որ մեր քոլեջի ուսանողները հաղթեցին «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլում՝ «Մեխատրոնիկա» և «Վեբ դիզայն» մասնագիտություններով: Ի միջի այլոց, Տիգրանը ազգային փուլի հաղթող է դառնում երկրորդ տարին անընդմեջ:

Ազգային փուլի մասնակից ուսանողները ցուցաբերեցին հետևյալ արդյունքները՝

ՎԵԲ ԴԻԶԱՅՆ

1) Տիգրան Հարությունի Սիմոնյան (1-ին տեղ),
2) Լիլիթ Սուրենի Կարապետյան (2-րդ տեղ),
3) Լիլիթ Միքայելի Ավետիսյան (3-րդ տեղ), 

ՄԵԽԱՏՐՈՆԻԿԱ

1) Դավիթ Արմենի Հովհաննիսյան (1-ին տեղ),
2) Զավեն Գեղամի Խանամիրյան (2-րդ տեղ),
3) Վալերի Մանվելի Մեժլումյան (3-րդ տեղ),

ՏՏ ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

1) Սպարտակ Գևորգյան Երվանդի (Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ, 1-ին տեղ),
2) Արթուր Առաքելի Տոնոյան (2-րդ տեղ),
3) Արման Աշոտի Անտոնյան (3-րդ տեղ), 

      Մայիսի 12-ից 16-ը Երեւանի պետական ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողները այցելեցին Դոնի Ռոստովի կապի և ինֆորմատիկայի քոլեջ
      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում