Դուալ կրթություն՝ երաշխավորված աշխատանք | 29-05-2019 14:00 | կարդացել են: 644 |

Մայիսի 29-ին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում տեղի ունեցավ «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» և «Ռոբոտատեխնիկա» դուալ կրթության կարճաժամկետ դասընթացների ներկայացումը:

Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՆ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն, ԵՄ հայաստանյան pատվիրակության ներկայացուցիչ Կարմեն Գրլիցան, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրի ղեկավար Անուշ Կոստանյանը:

Միջոցառման շրջանակում փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի, Ինստիգեյթ ռոբոտիքսի, «Ֆրիներջի» ՍՊԸ-ի, Էներգիայի կայուն զարգացման հիմնադրամի և Իրական դպրոցի միջև:

Միջոցառման ավարտին հավաստագրեր շնորհվեցին «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին: Միջոցառման ավարտին հյուրերը մասնակցեցին «Սեյվ դը չիլդրեն»-ի աջակցությամբ քոլեջում վերազինված ռոբոտաշինության լաբորատորիայի բացմանը:

 

      Մայիսի 12-ից 16-ը Երեւանի պետական ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողները այցելեցին Դոնի Ռոստովի կապի և ինֆորմատիկայի քոլեջ
      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում