Պարգևատրվել են «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի հաղթողները | 30-11-2018 17:00 | կարդացել են: 3522 |

«Հմտություններ բիզնեսի համար և բիզնես՝ հմտությունների համար» խորագրով մասնագիտական կրթության և ուսուցման միջազգային համաժողովի շրջանակում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը: Մեր քոլեջի ուսանողներից 5-ը զբաղեցնելով պատվավոր տեղեր՝ արժանացել են մեդալների և խրախուսական նվերների:
Մեր մեդալակիրներն՝
Մեխատրոնիկա
Գուրգեն Հակոբյան – ոսկե մեդալ
Արա Ասլանյան – արծաթե մեդալ
Զավեն Աբգարյան – բրոնզե մեդալ
Վեբ դիզայն
Հայկ Գասպարյան - ոսկե մեդալ
Էդգար Դավթյան - բրոնզե մեդալ
Շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում հաջողություններ 2019թ. Կազանում կայացող «Համաշխարհային հմտություններ»-ի եզրափակիչ փուլում: