
2018 թվականի հունիսի 1-4-ը Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում տեղի ունեցավ «IT-Планета 2017/18» 11-րդ միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին ԱՊՀ 11 երկրների ավելի քան 20 հազար ուսանողներ և երիտասարդ դիպլոմավորված մասնագետներ։ ՀՀ-ից առաջին ընտրական փուլին մասնակցել են 38 ուսանողներ։ Եզրափակիչ փուլ են անցել Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Ծրագրավորում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներ Միքայել Քոթանջյանը, Նորայր Մանուկյանը և Հովհաննես Միքայելյանը։ Նրանք, ներկայացնելով «MyHelper» ծրագիրը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, “Интернет без границ” մրցույթում,հայաստանյան փուլում զբաղեցրեցին առաջին տեղը։
Եզրափակիչ փուլում «MyHelper» թիմը, լավագույն արդյունքներ ցուցաբերելով, զբաղեցրեց երրորդ պատվավոր հորիզոնականը, իսկ ԵԻՊՔ-ին շնորհվեց Հայաստանի լավագույն միջին մասնագիտական ուսումնական հաստատության պատվավոր կոչումը և տրվեց դիպլոմ ու մրցանակ։ Շնորհավորում ենք մեր ուսանողներին այս նվաճման կապակցությամբ և մաղթելում նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ։