Հայտարարություններ

Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջը հայտարարում է ծրագրի ղեկավարի և ծրագրի օգնականի աշխատանքի համար մրցույթ

Ծրագրի ղեկավարի աշխատանքային գործառույթներն են՝

·      Իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքների համակարգումը,

·      Ապահովել ծրագրի իրականացման հետ կապված ճշգրիտ փաստաթղթավորումը, վերահսկել ծրագրի առաջընթացը,

·      Ապահովել ծրագրի իրականացումը  ժամանակացույցին համապատասխան, բյուջեի շրջանակներում և պահանջված որակով,

·      Կազմակերպել ծրագրի շրջանակներում անձնակազմի աշխատանքները,

·      Ծրագրի  անձնակազմի հետ միասին պարբերաբար վերանայել աշխատանքերի որակը համոզվելու համար, որ այն համապատասխանում է ծրագրի չափանիշներին,

·      Գնահատել խնդրահարույց իրավիճակները՝ բացահայտելով պատճառները և խնդրին տալ համապատասխան լուծումներ:

Աշխատանքը համարվում է հիմնական: Աշխատանքային պայմանագիրը գործելու է 2020թ. հունվարի 13-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 13-ը:

Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, մանկավարժական կամ կառավարման ոլորտում կամ միջազգային ծրագրերում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները ուղարկել info@it-college.am էլեկտրոնային հասցեով, մինչև 2020թ. հունվարի 9-ը, ժամը 18:00: Պահանջներին համապատասխանող անձինք կհրավիրվեն Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ՝ հարցազրույցի:

 

Ծրագրի օգնականի աշխատանքային գործառույթներն են՝

•    Իրականացնել ծրագրի ընթացիկ աշխատանքների կազմակերպումը ծրագրի համակարգողի ղեկավարությամբ,

•    Իրականացնել ծրագրի  շրջանակում ուսումնական գործընթացի կազմակերպման և իրագործման աշխատանքները,

•    Կազմել ծրագրի շրջանակում ուսումնական պարապմունքների դասացուցակների և այլ տեսակի ուսումնական գործունեության գրաֆիկները,

•    Իրականացնել ծրագրի  շրջանակում ընդունված ուսանողների հետ բոլոր տեսակի կազմակերպչական աշխատանքները, այդ թվում ուսանողների հաշվառումը, անձնական գործերի վարումը, ուսումնական խմբերի ձևավորումը, հաճախումների ստուգումը և այլ նմանատիպ աշխատանքներ,

•    Իրականացնել  ծրագրի  շրջանակում ուսումնական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկայով, գրենական պիտույքներով, փաստաթղթերով, լսարաններով ապահովումը:

 Աշխատանքը համարվում է հիմնական: Աշխատանքային պայմանագիրը գործելու է 2020թ. հունվարի 13-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 13-ը:

 Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, մանկավարժական կամ ուսուցողական ծրագրերի կազմակերպման առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները ուղարկել info@it-college.am էլեկտրոնային հասցեով, մինչև 2020թ. հունվարի 9-ը, ժամը 18:00: Պահանջներին համապատասխանող անձինք կհրավիրվեն Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ՝ հարցազրույցի:

      Մայիսի 12-ից 16-ը Երեւանի պետական ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողները այցելեցին Դոնի Ռոստովի կապի և ինֆորմատիկայի քոլեջ
      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում